10183 դիտում
10:13 07-07-2018
Հայկական կողմը պահանջել է ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից Արցախի վերաբերյալ կիրառել ԵԱՀԿ ՄԽ բառապաշարը. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. ««Հայկական կողմի դիրքորոշումը տրամաբանական է: Հայաստանն ինչո՞ւ պետք է մասնակցի մի կառույցի գլխավոր հավաքին, եթե այդ կառույցը հաշվի չի առնում նաև իր իրավունքները: Տարիներ շարունակ հայկական կողմը պահանջել է կիրառել միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը ԼՂ հակամարտության վերաբերյալ և դա պահանջել է ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև՝ ԵՄ-ից», - այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում Ղարաբաղյան ձևակերպումներին:
Ըստ նրա՝ ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները լուրջ խնդիր են դարձել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, դժվար է առավելություն տալ կամ նսեմացնել այդ սկզբունքներից որևէ մեկը, այդ սկզբունքների բախումն է, որ թույլ չի տալիս կարգավորել հակամարտությունները:
«Ներկայումս իրավիճակը բավականին լարված է, բանակցությունները՝ փխրուն վիճակում, տարածաշրջանի անվտանգությունը` ևս, ուստի ձևակերպումներում պետք է իսկապես զգույշ լինել խնդիրներից խուսափելու նպատակով», - նման կարծիք է հայտնել բրիտանացի քաղաքագետը:
Իր հերթին՝ ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլն ասել է, որ ճիշտը, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարով առաջնորդվելն է, որը հաշվի է առնում այս հակամարտության բոլոր նրբությունները, կողմերի համար բոլոր զգայուն և անհանգստության առիթ հանդիսացող հարցերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
760 դիտում
14:03 30-05-2023
Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում կիրառել է ականանետ. 7 ական է արձակել. հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ
Այս բաժնից
460 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
436 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»