18577 դիտում
10:32 06-07-2018
Վերջին օրերին Հայաստանում 10 դրամով թանկացավ դիզելային վառելիքը․ ո՞րն է պատճառը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Հայաստանում 10 դրամով թանկացավ դիզելային վառելիքը: Թանկացավ մի տեսակ աննկատ, քանի որ վառելիքի բոլոր տեսակների գները մեզ մոտ թանկանում են իրար հետ միաժամանակ: Բայց այս անգամ բենզինի գինը մնաց նույնը` Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 450 դրամով, իսկ դիզվառելիքը 460-ից դարձավ 470 դրամ:
Քանի որ կառավարությունը զբաղված է հակակոռուպցիոն պայքարով ու միաժամանակ բացահայտում է ապօրինի հարստացողներին, նման մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի: Իսկ ինչո՞ւ թանկացավ դիզվառելիքը, և արդյո՞ք թանկացումը օբյեկտիվ է:
Ընդհանրապես, երբ վառելիքի շուկայում փոփոխություններ են լինում, դա բացատրվում է երկու հանգամանքով` վառելիքի միջազգային գներ և հայկական դրամի փոխարժեք: Դրամի փոխարժեքը այս տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել կամ եթե ենթարկվել էլ է, ապա շատ չնչին և վառելիքի գների վրա չէր կարող ազդեցություն ունենալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
26379 դիտում
08:32 24-11-2017
Կարագը կրկին թանկացավ. այս անգամ 550 դրամով, կամ՝ 14 տոկոսով. «Հայկական ժամանակ»
1072 դիտում
08:40 25-09-2024
Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան