ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն
Քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններից հետո բերման են ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։
Բերման է ենթարկվել նաև Ա. Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։
Ինչպես հայտնել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ հղում անելով ԱԱԾ-ին, Ա. Սարգսյանին ուղեկցել է ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը:
ԱԱԾ աշխատակիցները իրենց հետ տարել են նաև մի քանի փաթեթ, որոնց մեջ եղել է զենք։
[img]http://st0.shamshyan.com/editor/0284446001530729988318895.jpg[/img]