211652_close_icon
views-count65487 դիտում article-date 16:23 04-07-2018

Տավուշի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 53-ամյա կինը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Բերդավանի բնակիչ, 53-ամյա Կարինե Աբազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/29/1099662/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 29-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00–ի սահմաններում Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 UF 325 համարանիշի և BMW մակնիշի 83 FF 833 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիեյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ մի քանիսին էլ ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր