211652_close_icon
views-count115423 դիտում article-date 23:56 02-07-2018

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Մինասյանը իր վարած Mercedes մակնիշի 70 DV 010 համարանիշի ավտոմեքենայով Հանրապետության փողոցում՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն փողոցի բնակչուհի, 60-ամյա Գայանե Գևորգյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճաապարհին նա մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Ղահրամանյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Արմավիրի մարզի դատախազության դատախազ Տիգրանյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն այս պահին գտնվում է ոստիկանության Արմավիրի բաժնում, փաստի առթիվ էլ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր