211652_close_icon
views-count88931 դիտում article-date 23:41 02-07-2018

Արտակարգ իրավիճակ Լարսի անցակետում. 1500-ից ավելի հայկական բեռնատարներ քանի օր է՝ չեն կարողանում անցնել սահմանը. վարորդները դժգոհում են ՀՀ կապի նախարարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով ՀՀ քաղաքացիներից, ովքեր բարձրաձայնում են, որ մի քանի օր է՝ Հայաստանի սահմանից իրենք բեռնատարներով անցել և հասել են Լարսի սահման, սակայն այնտեղ լրիվ տիրում է անարխիա, ու հայ վարորդներն արժանանում են արհամարհանքի։ Ահազանգողները նշում են, որ բեռնատարների թիվն անցնում է 1500-ը, և շատ բեռնատարներ բարձված են գյուղմթերքներով, հիմնականում՝ ծիրան։ Նրանք ասում են, որ տեղի աշխատակիցները (նկատի ունենալով ռուսներին) արհամարհական պատասխաններ են տալիս իրենց, ու իրենք խնդրում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հսկողության տակ վերցի խնդիրը, քանի որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանից հույս չունեն, որ նա միջոցներ կձեռնարկի ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է նախարարությունից խնդրի վերաբերյալ ստանալ մեկնաբանություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր