211652_close_icon

Ոստիկանները կրկին այցելել են գիշերային ժամանցի վայրեր․ իրավախախտումներ են հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7101 դիտում article-date 21:43 02-07-2018
Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։ Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում ենք գործունեությունը տեղափոխել օրինական դաշտ։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր