211652_close_icon
views-count2381 դիտում article-date 20:42 02-07-2018

Քննարկվել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հուլիսի 2-ին ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին: Քննարկվել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արթուր Գրիգորյանը, խոսելով վերականգնվող էներգետիկայի բնագավառի առաջնահեթություններից, կարևորել է հողմային կայանների կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք նոր թափ կհաղորդեն ծրագրի իրականացմանը: Կողմերն անդրադարձել են «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։ Վահիդ Ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների ադյունքից և նշել, որ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով «Access» ընկերությունը պատրաստակամ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել՝ ծրագիրը տարածելով մյուս մարզերում ևս: Նախարար Գրիգորյանը նշել է, որ փոխշահավետ գործակցության համար դրվել է ամուր հիմք և ստեղծվել են բարենպաստ պայմաններ Հայաստանում «Access» ընկերության առաջիկա ներդրումները արդյունավետ կերպով իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր