211652_close_icon
views-count74800 դիտում article-date 15:37 02-07-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Ford Transit-ը, մարդատար ГАЗель-ը, 06-ն ու Range Rover-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Range Rover մակնիշի 03 ԼԼ 088 համարանիշի, Ford Transit մակնիշի 35 ՏZ 404 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 TA 121 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 35 RA 741 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Յուրա Հովհահննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: ՃՈ ծառայողները տեղում ծառայություն են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները (իսկ դրա պակաս Հայաստանում չկա) իրեց ավտոմեքենաները չկայանեն մայրուղում ու երթևեկությունը կաթվածահար չանեն: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր