211652_close_icon
views-count159080 դիտում article-date 00:34 01-07-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Lexus-ը մխրճվել է մարդատար «Գազելի» մեջ. կա 12 վիրավոր, այդ թվում երեխաներ. նրանք վերադառնում էին հանգստից. դեպքի վայր են ժամանել ՀՀ ՃՈ պետն ու մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 77 RX 767 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի, որոնց թվում կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Սայադյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների Փրկարար-ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Գազելի» գազաբալոնը, որը հարվածի հետևանքով մոտ 200 մետր առաջ է ընթացել և հայտնվել ձորակում: Օպերատիվ են գործել նաև Մասիսի շտապօգնության բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը վիրավորներին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Գազելի» մեջ գտնվող ծնողներից մեկը ասում էր. «Ծնողներով, երեխաներով, 2 «Գազելով» մեկնել էինք հանգստանալու Արարատի մարզում՝ «Բարդիներ» կոչվող հանգստյան գոտում: Ետ էինք վերադառնում, մեկ էլ զգացինք, որ մեր ավտոմեքենան ուժեղ հարված ստացավ: Էլ բան չենք հիշում: Մենակ էն, որ «Գազելի» մեջ գտնվողներիս տեղափոխեցին հիվանդանոց: Գոհ ենք քաղաքացիներից, ոստիկաններից, փրկարարներից ու բժիշկներից, ովքեր օպերատիվորեն մեզ օգնեցին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր