Պետերբուրգյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչությունից։