211652_close_icon
views-count10534 դիտում article-date 20:36 25-06-2018

ԱԱ-2018. Ուրուգվայը ջախջախեց Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018-ում A խմբում ավարտվեցին 3-րդ տուրի հանդիպումները։ Սամարայում հանդիպեցին առաջատարները՝ Ռուսաստանի և Ուրուգվայի հավաքականները։ Ուրուգվայցիները այս խաղում հաստատեցին իրենց բարձր կարգը՝ 3:0 հաշվով հաղթելով տանտերերին: Ուրուգվայի կազմում աչքի ընկավ Կավանի-Սուարես հարձակողական զույգը, ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց Դենիս Չերիշևը: Այսպիսով, Ուրուգվայը խմբում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվեց՝ վաստակելով 9 միավոր և գրավեց առաջին տեղը: Ռուսաստանը 2-րդն է: Զուգահեռ ընթացած խաղում Սաուդյան Արաբիան դրամատիկ պայքարում հաղթեց Եգիպտոսին՝ 2:1: Ընդ որում, հաղթական գոլը սաուդցիները խփեցին ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին: Սաուդյան Արաբիան գրավեց 3-րդ տեղը, իսկ Եգիպտոսը այդպես էլ միավոր չվաստակեց: ԱԱ-2018, A խումբ [b]Ուրուգվայ – Ռուսաստան՝ 3։0 [/b] Լուիս Սուարես, 10, Դենիս Չերիշև, 23 (ինքնագոլ), Էդիսոն Կավանի, 90 [b]Սաուդյան Արաբիա - Եգիպտոս՝ 2։1 [/b]Սալման Ալ Ֆարիջ, 45+6, 11մ, Սալեմ Ալ Դոսարի, 90+5 - Մոհամեդ Սալահ, 22
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր