Նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Էվերեստը նվաճած լեռնագնացներ Լև Սարկիսովին և Իգոր Խալաթյանին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Էվերեստը նվաճած լեռնագնացներ Լև Սարկիսովին և Իգոր Խալաթյանին:
Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել, որ նրանք էլ իրենց ոլորտում են բարձր պահում հայ ազգի, հայկական սպորտի անունը, և լեռնագնացներին է հանձնել նախարարության շնորհակալագրեր։
Լև Սարկիսովն Էվերեստը նվաճած ամենատարեց ալպինիստն է, իսկ Իգոր Խալաթյանն Էվերեստ է բարձրացել 2002 թվականին: Աշխարհի ամենաբարձր լեռը (8848 մետր) բարձրացել է շուրջ 4 հազար մարդ, այդ թվում` 5 հայ: