211652_close_icon
views-count13584 դիտում article-date 19:36 25-06-2018

Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները շրջել են մայրաքաղաքում և կատարել Երևանին նվիրված ստեղծագործություններ

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի և մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը և տուրիզմի բաժինը հանդես են եկել «Երաժշտություն անիվների վրա» խորագիրը կրող գեղեցիկ նախաձեռնությամբ: Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսով շրջել են մայրաքաղաքի փողոցներով և կատարել Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ՝ ստեղծելով տոնական տրամադրություն: Ավտոբուսը կայանել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որտեղ պատանի երաժիշտները հանդես են եկել կարճատև համերգներով, ապա շարունակել են իրենց ճանապարհը: Վերջնական կանգառը Ֆրանսիայի հրապարակում էր: Այս յուրատեսակ համերգի ընթացքում եաժշտական դպրոցի սաներին միացել են նաև անցորդները, ձայնակցել նրանց և շնորհակալական խոսքեր հղել:

Նմանատիպ նյութեր