211652_close_icon
views-count62268 դիտում article-date 20:11 24-06-2018

Խոշոր ավտովթար Գորիսում. 23-ամյա վարորդը «Նիվայով» բախվել է կամրջի արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 5 մետր ընկել կամրջից. վարորդին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Գագիկ Միրզաթունյանը իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի 10 ՕQ 002 համարանիշի ավտոմեքենայով Գորիսի Արցախյան խճուղու փողոցում՝ կամրջի վրա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մետաղյա արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 5 մետր բարձրությունից ընկել կարմջի տակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել են նաև կամրջի վրա տեղադրված պլաստմասե ծաղկամանները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սուրեն Խաչատրյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր