211652_close_icon
views-count11449 դիտում article-date 23:24 24-06-2018

ԱՄՆ-ում փլուզվել է վիսկիի պահեստը. ջարդվել են հազարավոր տակառներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Քենտուկի նահանգում փլուզվել է վիսկիի պահեստը, որի արդյունքում հազարավոր տակառներ են ջարդվել: Միջադեպը տեղի է ունեցել Barton 1792 Distillery ալկոհոլի գործարանում, որը կառուցվել է 1940-ականներին: Այդ պահին պահեստում եղել է 200 լիտրանոց 18 հազ. տակառ, որոնց կեսը փլատակների տակ է մնացել, մի մասը՝ ջարդվել: Barton 1792 Distillery հնագույն ալկոհոլային ընկերությունը հիմնադրվել է 1879 թվականին: 1945 թվականին այնտեղ խոշոև հրդեհ էր բռնկվել: «Ներկա պահին գնահատում ենք, թե տակառներից քանիսը կարող են օգտագործվել», նշել է գործարանի սեփականատեր Sazerac ընկերությունը: Հաղորդվում է, որ այժմ հաշվարկվում է վնասի չափը: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան, ալկոհոլը չի տեղի ջրավազան չի հասել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր