211652_close_icon
views-count8192 դիտում article-date 22:24 24-06-2018

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը սպառնացել է հրաժարական տալ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը երկրի վարչապետ Թերեզա Մեյին սպառնացել է հրաժարական տալ, եթե նախարարությանը լրացուցիչ ֆինանսավորում չհատկացվի: Ուիլյամսոնը առաջիկա 10 տարվա համար իր գերատեսչության համար պահանջել է լրացուցիչ 20 մլրդ ֆունտ: Նա հայտարարել է, որ հակառակ դեպքում պահպանողական պատգամավորները չեն աջակցի կառավարության բյուջեի նախագիծը: Իսկ դա, նրա խոսքերով, կարող է հանգեցնել վարչապետի հանդեպ անվստահության քվեի, որին կհաջորդի Մեյի հրաժարականը: Ուիլյամսոնի նախորդ փորձը՝ ՊՆ-ի համար լրացուցիչ ֆինանսավորում պահանջել, տապալվել էր: Միաժամանակ Մեյը քննադատության էր ենթարկել բրիտանական բանակի վիճակը:

Նմանատիպ նյութեր