211652_close_icon
views-count9977 դիտում article-date 17:21 24-06-2018

Կրեմլը հրաժարվում է նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպման մասին տեղեկություն տրամադրել

Կրեմլը չի խոստանում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրի ու ժամանակի մասին որևէ տեղեկատվություն տրամադրել։ Առայժմ այդ հարցով լրագրողների համար որևիցե տեղեկություն չկա։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդոմ է Tass-ը։ Նա անդրադարձել է գերմանական Kronen Zeitung թերթի տարածած տեղեկատվությանը, որում ասվում է, թե երկու երկրների նախագահները հանդիպելու են Վիեննայում, հուլիսի 15-ին։ «Պատրաստ լինելուն պես նոր կհաղորդենք այդ մասին»,-ընդգծել է Պեսկովը։ Նշենք, որ հունիսի 16-ին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ավստրիական OE-24.TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել էր, որ Վիեննան առաջարկել է հյուրընկալել հանդիպումը։

Նմանատիպ նյութեր