211652_close_icon
views-count13937 դիտում article-date 17:08 24-06-2018

Թուրքիայի վարչապետը խոստացել է ընտրություններից հետո աճուրդի հանել իր աթոռը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո իր աթոռն աճուրդի հանել, քանի որ նախագահական համակարգի անցումից հետո իր պաշտոնը վերանալու է, հայտնում է Ria Novosti-ն։ Այդ մասին նա հայտարարել է Իզմիրում, որտեղ և քվեարկել է։ «Թող երկրի ու ժողովրդի համար այս ընտրությունները հաջողություն բերեն: Թուրքիան շարժվում է դեպի նոր հորիզոններ ու կշարունակի իր ճանապարհը: Իսկ իմ աթոռը կմնա ինձ, հետո ես այն աճուրդի կհանեմ»,-լրագրողներին ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Թուրքիայում քվեաթերթիկներում ներառված են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի («Արդարություն և զարգացում» կուսակցություն), Մուհարրեմ Ինջեի (ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն»), Սելահեթթին Դեմիրթաշի (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»), Մերալ Աքշեների («Լավ» կուսակցություն), Թեմալ Քարամոլլաօղլուի («Երջանկություն» կուսակցություն) և Դողու Փերինչեքի («Հայրենիք» կուսակցություն) անունները։

Նմանատիպ նյութեր