211652_close_icon
views-count6434 դիտում article-date 15:18 24-06-2018

Տնտեսական ճգնաժամ՝ Իրանում. պահանջում են 3 նախարարների հրաժարականը

Իրանում մի խումբ օրենսդիրներ նամակ են հղել երկրի նախագահ Հասան Ռուհանիին՝ պահանջելով երկրում առկա տնտեսական ճգնաժամի ֆոնին պաշտոնից հեռացնել 3 նախարարների։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Իրանի խորհրդարանի անդամ Հոսեին Մաքսուդի խոսքով՝ նամակը ստորագրել են 50 օրենսդիրներ։ Սա արդեն նույն պահանջով երկորդ նամակն է՝ ուղղված նախագահին։ Մասնավորապես, պատգամավորները պահանջում են պաշտոնից հեռացնել համագործակցության, աշխատանքի և սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարներին՝ պաշտոնավարներ, ովքեր պատասխանատու են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համար։ Նախագահ Ռուհանին դեռևս չի արձագանքել նամակին։

Նմանատիպ նյութեր