211652_close_icon
views-count6764 դիտում article-date 12:11 24-06-2018

ԱՄՆ-ի սահմանին անօրինական միգրանտների 500-ից ավելի երեխաներ կրկին միավորվել են իրենց ծնողների հետ

ԱՄՆ ներքին անվտնագության նախարարությունում հայտարարել են, որ երկրի սահմանին անօրինական միգրանտների 520-ից ավելի երեխաներ կրկին միավորվել են իրենց ծնողների հետ։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին ևս 24 երեխաների վերադարձնել նրանց ծնողներին։ Նշենք, որ ծնողներից առանձնացված երեխաների համար սահմանին ստեղծվել էին ճամբարներ, որտեղ և պահում էին երեխաներին։ Դեպքը ամերիկյան հասարակության, ինչպես նաև միջազգային շատ կառույցների շրջանում մեծ դժգոհություն էր առաջացրել։

Նմանատիպ նյութեր