211652_close_icon
views-count30575 դիտում article-date 22:32 23-06-2018

Մնացական Բիչախչյան. Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/photo.php?fbid=964626820366106&set=a.372848262877301.1073741836.100004563913793&type=3&theater]էջում[/url] գրել է. ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է. 1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը, 2. հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը, 3. ՀՀ Սահմանդրությանը ծանոթ լինելը: ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում: Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն: Ի դեպ, չեն հանձնելու հայերենի և ՀՀ Սահմանադրության իմացության թեստ», գրել է Մ. Բիչախչյանը:

Նմանատիպ նյութեր