Արայիկ Հարությունյանի կոչը Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/arayikharutyunyanpage/photos/a.1842991962654812.1073741829.1838505713103437/2074285266192146/?type=3&theater]էջում[/url] գրել է.
Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը:
Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիմում են այդ հարցով», նշել է նախարարը: