211652_close_icon
views-count3762 դիտում article-date 16:30 23-06-2018

Եթովպիայում վարչապետի ելույթի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել. կա առնվազն 80 վիրավոր

Այսօր՝ հունիսի 23-ին, Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել ի աջակցություն վարչապետ Աբիա Ահմեդի հանրահավաքի ժամանակ, իսկ պայթյունի հետևանքով կա առնվազն 83 վիրավոր: Նշվում է, որ նռնակ են նետել վարչապետի ելույթի հարթակի ուղղությամբ, սակայն նա չի տուժել:

Նմանատիպ նյութեր