211652_close_icon
views-count6579 դիտում article-date 14:27 22-06-2018

Կկայանա Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթի գալա համերգը. Մրցույթին մասնակցում են 1500 անհատ կատարողներ ու երաժշտական խմբեր

Հունիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթի գալա համերգը: Հանդիսավոր արարողության ժամանակ տեղի կունենա մրցանակների և պատվոգրերի հանձնում: Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և այս տարի այն նվիրվում է Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադիր, պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանին: Մրցույթին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի ավելի քան 1500 անհատ կատարողներ ու երաժշտական խմբեր: Մրցույթն անցկացվել է երկու փուլով, երկու տարիքային խմբերում. կրտսեր խումբ` մինչև 16 տարեկան, ավագ խումբ` 17-30 տարեկան, երեք անվանակարգերում` Ա. «Ժողովրդական երգ» /կանացի և արական ձայներ/, Բ. «Շվի, սրինգ, դուդուկ, զուռնա», Գ. «Թառ, քանոն, ուդ, քամանչա, բամբիռ, հարվածային գործիք»: Մրցույթի հաղթողների համար սահմանվել են մրցանակներ. մեկ՝ առաջին մրցանակ, երկու՝ երկրորդ մրցանակ, երկու՝ երրորդ մրցանակ /յուրաքանչյուր տարիքային խմբին` առանձին դիպլոմներ և դրամական պարգև/: Սահմանված են նաև հատուկ մրցանակներ. «Հույսի մրցանակ»՝ մրցույթի ամենափոքր և ամենաերիտասարդ մասնակիցներ համար: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մրցանակաբաշխումից հետո:

Նմանատիպ նյութեր