211652_close_icon
views-count49481 դիտում article-date 10:22 22-06-2018

Արմավիրի քաղաքապետը հրաժարակա­նի դիմում է ներկայացրել, որի մասին այսօր կհրապարակվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարման վերջը եկել է: Ըստ «Ժողովուրդ» օրաթեր­թի տեղեկությունների՝ Արմավիրի հավերժ համարվող քաղաքապետը հրաժարակա­նի դիմում է ներկայացրել, որի մասին, հավանաբար, այսօր կհրապարակվի: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա հրաժարվել է աշխատել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, ինչի արդյունքում էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջին օրերին քաղաքապետի գործունեությունից սկսել են բողոքել նաև արմավիրցիները և հա­րակից համայնքների բնակիչները: Ավելին՝ նրանք քաղաքապետին աշխատան­քից ազատելու պահանջով անգամ բողո­քի ակցիա են արել և դիմել նորանշանակ մարզպետին: Ինքը՝ Ռուբեն Խլղաթյանը, հրաժարվեց պատասխանել իր հրաժարականի վերաբերյալ հարցերին՝ պատճառաբանելով, որ քնում է. «Մար­դիկ նաև քնում էլ են, ինձ հանգիստ թո­ղեք: Թողեք՝ քնեմ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր