44217 դիտում
18:25 21-06-2018
«Յանս»-ում, սեփականատիրոջ ու տնօրենի տանը խուզարկությամբ հայտնաբերված ավելի քան 1 մլն դոլարն ի պահ է հանձնվել ԿԲ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների հետ համատեղ, օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում բացի հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներից և քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվել է նաև առանձնապես խոշոր չափերի գումար։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։
Քննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4479 դիտում
17:42 09-11-2018
Հարկային չարաշահումներ՝ «Յանս» ռեստորանային համալիրում. պատճառված վնասը կազմում է ավելի քան 1 միլիարդ դրամ
1402 դիտում
18:59 14-12-2017
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին
Այս բաժնից
301 դիտում
12:42 28-03-2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
229 դիտում
12:31 28-03-2024
Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը