211652_close_icon
views-count78303 դիտում article-date 17:29 21-06-2018

Խոշոր ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. Մխչյան գյուղում բախվել են Нива-ն ու «05»-ը. «05»-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ՝ 68-ամյա Խաչիկ Հակոբյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 35 FN 820 համարանիշի և Մխչյան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Անդրուշ Հովսեփյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 08 QO 005 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «05»-ում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը, և փրկարարներն ու քաղաքացիները փորձել են մարել «05»-ում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի և այն էլ շահագործել չի լինի։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի-հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին ՃՈ տեսուչներ Արման Բագրատյանն ու Արմեն Ներսիսյանը նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն ու երթևեկությունը չխաթարվի, ինչը ՃՈ աշխատակիցներին հաջողվում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր