211652_close_icon
views-count12731 դիտում article-date 14:44 21-06-2018

Մոսկվայից Տոմսկ թռչող օդանավը Նովոսիբիրսկում հարկադիր վայրէջք է կատարել

ՌԴ Նովոսիբիրսկի օդանավակայանում Аэрофлот ավիաընկերության Մոսկվա-Տոմսկ չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավը վայրէջք է կատարել առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով: Նշվում է, որ վայրէջքի պահն օդանավում գտնվել է 149 ուղևոր: Նրանցից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: Ավելի ուշ ուղևորները մեկնել են Տոմսկ:

Նմանատիպ նյութեր