211652_close_icon
views-count6503 դիտում article-date 23:22 20-06-2018

Հայտնի է ԱՄՆ Կոնգրեսում միգրանտների հարցով օրինագծի քվեարկության օրը

ԱՄն Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները հունիսի 21-ին քվեարկելու են միգրացիոն օրենսդրության հարցով նախագիծը; Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հանրապետականների առաջնորդ Փոլ Ռայանին։ Սպասվում է, որ փոփոխություններն ու ուղղումները նշված օրինագծում թույլ կտան դադարեցնել միգրանտներից նրանց երեխաներին տարանջատելու պրակտիկան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ նախագահ Թրամփի ադմինիստրացիան դեռևս հստակ ծրագիր չի մշակել այդ հարցում։ Ներկա դրությամբ միգրանտների մի քանի հազար երեխաներ գտնվում են ընտանիքներից հեռու՝ հայրենիքի հետ սահմանին տեղակայված հատուկ ճամբարներում։

Նմանատիպ նյութեր