211652_close_icon
views-count12184 դիտում article-date 19:38 20-06-2018

Գերմանացի պատգամավոր. Օզիլի ու Գյունդողանի պորտալարը պետք է կտրել ու նրանց տուն ուղարկել

«Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության ներկայացուցիչ Յերն Կենիգը հայտարարել է, որ թուրքական ծագումով կիսապաշտպաններ Մեսութ Օզիլն ու Իլկայ Գյունդողանը պետք է հեռացվեն Գերմանիայի հավաքականից: «Գերմանիայի հավաքականի թիմային ոգին ցածր է Օզիլի ու Գյունդողանի պատճառով: Նրանք, ովքեր իրենց ամբողջ հոգին չեն ներդնում գործի մեջ, չպետք է մնացածների համար օրինակ ծառայեն: Լյովը պետք է այդ երկուսի պորտալարը կտրի և տուն ուղարկի: Հրաշալի ֆուտբոլիստներ ունենք, որոնք հպարտանում են մեր երկրով: Օզիլն ու Գյունդողանը պետք է հավաքականում տեղ բացեն այն խաղացողների համար, որոնք ավելի շատ գերմանական հայրենիքն են հարգում, քան՝ թուրքական նախագահ Էրդողանին», ասել է Քենիգը: Հիշեցնենք, որ Գյունդողանն ու Օզիլը համատեղ լուսանկարվել էին Էրդողանի հետ և հպարտացել, որ նման առաջնորդ ունեն:

Նմանատիպ նյութեր