211652_close_icon
views-count5887 դիտում article-date 18:10 20-06-2018

Արմեն Գրիգորյանն առաջնագծում նկատում է լարվածության որոշակի աճ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Արցախ: Նպատակներից մեկն առաջնագծում իրավիճակին ծանոթանալն էր: «Կարելի է ասել մնացյալ ժամանակների հետ համեմատ իրավիճակը շատ բաներով չի տարբերվում: Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում, որին ամբողջովին հետևում է Արցախի պաշտպանության բանակը՝ թույլ չտալու այնպիսի գործողություններ, որոնք կարող են սրել իրավիճակը: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ լարվածությունը որոշ չափով ավելացել է, անհանգստություն ունենք»,-ասել է Ա. Գրիգորյանը: Նա ընդգծել է, որ պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը և հստակորեն կատարում իր առջև դրված խնդիրները:

Նմանատիպ նյութեր