211652_close_icon
views-count3452 դիտում article-date 17:31 20-06-2018

ՏԿՏՏ նախարարը հյուրընկալել է ԱԶԲ Հայաստանի մասնաճյուղի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շեյն Ռոզենթալին։ Հանդիպման առանցքային թեման «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող խնդիրներն էին։ Այս հատվածում ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը: Քննարկվեցին ընկերության պայմանագրային պարտավորություններն առավել պատշաճ և ժամանակին կատարելու խնդրի լուծման մի քանի տարբերակներ: Կողմերը հիմնականում համակարծիք էին ծրագրի հետագա իրագործման շուրջ։ Նախարարը նշեց, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը կորոշակիանան։ Քննարկվեցին նաև Սիսիան-Քաջարան հատվածում մեծածավալ ենթակառուցվածքային շինարարություն իրականացնելու ընթացքում պետություն - մասնավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։ Շեյն Ռոզենթալը նշեց, որ եկող ամսվա սկզբին ԱԶԲ-ի կողմից Հայաստան է ժամանելու պետական-մասնավոր գործակցության հարցերով միջազգային փորձագետ, ում հետ հնարավոր կլինի քննարկել համագործակցության այս ձևաչափով իրականացվելիք բոլոր ծրագրերի մանրամասները։

Նմանատիպ նյութեր