2206 դիտում
16:38 20-06-2018
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ և ՁՊՎ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 19-ին,չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչությանձերբակալվածների պահման վայր:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը, տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:
Ստուգվել են նաև նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև բողոքներին առնչվող փաստաթղթերը:
Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներարձանագրված խնդիրների լուծման նպատակով:
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
11:10 31-10-2023
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել 2 մարզերի ՁՊՎ-ներ, ոստիկանության բաժիններ, դատարաններ
3067 դիտում
16:08 04-08-2017
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՔԿՀ-ներ
1758 դիտում
22:52 26-02-2019
Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ հացադուլ հայտարարած անձանց խնդիրները գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում
Այս բաժնից
433 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
559 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1018 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը