211652_close_icon
views-count5315 դիտում article-date 13:46 20-06-2018

Յենս Լեման. «Արսենալին» այլևս չեմպիոններ պետք չեն

«Արսենալի» դարպասապահների մարզիչ Յենս Լեմանը մեկնաբանել է լոնդոնյանի ակումբից իր հեռանալը: «Սիրելի «Արսենալի» երկրպագուներ: Ցավում եմ, որ ընդամենը մեկ տարի աշխատելուց հետո ստիպված եմ հեռանալ: Մարզչի օգնականի կարգավիճակով աշխատելով խաղացողների հետ, ես լավ փորձ ձեռք բերեցի: Բայց այստեղ 2004-ի չեմպիոններ այլևս պետք չեն», ասել է Լեմանը: Բացի 48-ամյա գերմանացուց, Ունաի Էմերիի գալուց հետո «Արսենալի» մարզչական շտաբը լքել են Նիլ Բենֆորդը, Տոնի Քոլբերտը, Ջերի Փեյթոնը, Բորո Պրիմորացը, ինչպես նաև գլխավոր բժիշկ Քոլին Լյուինը: «Արսենալի» նախկին պաշտպան Սթիվ Բոուլդը կշարունակի աշխատել որպես թիմի գլխավոր մարզչի օգնական:

Նմանատիպ նյութեր