211652_close_icon
views-count39562 դիտում article-date 11:26 20-06-2018

Ավտովթար Երևանում. Թոխմախի «ՄՌՈ»-ի մոտ Volkswagen-ը բախվել է կայանված Toyota Camry-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի 34 NZ 806 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում, ժողովրդին հայտնի Թոխմախի «ՄՌՈ»-ի մոտ, բախվել է կայանված վիճակում գտնվող Toyota Camry մակնիշի 35 ՍG 613 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ԱՊՊԱ գործակալը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր