211652_close_icon
views-count70144 դիտում article-date 09:43 20-06-2018

Գաղտնիքը բացվեց. ո՞վ է գնել Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդեսը»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան՝ «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տևական ժամանակ գաղտնի էր պահում: Եվ զարմանալի չէ, քանի որ առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենան մի քանի անգամ աճուրդի հանվելուց հետո վաճառվել է 11 մլն 429 հազար դրամով էժան՝ 17 մլն-ի փոխարեն ձեռք է բերվել 5,5 մլն դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տվյալ ավտոմեքենան ձեռք է բերել հենց Մանվել Գրիգորյանը, ում երեկ ԱԺ-ում զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Ստացվում է, որ նախկին իշխանությունները նման թանկարժեք և քիչ թե շատ շահագործման ենթակա ավտոմեքենաների վաճառքը այսպես իրար մեջ են կազմակերպել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր