211652_close_icon
views-count77706 դիտում article-date 21:00 19-06-2018

Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Աշխատանքից ազատվելու մասին դիմումներ են ներկայացրել նաև «Օրակարգ»-ի հաղորդավարուհի Լարա Առաքելյանն ու հաղորդավար Տարոն Կոխլիկյանը: Հաղորդավարները այդ մասին տեղեկացրել են ֆեյսբուքյան իրենց էջերի միջոցով:

Նմանատիպ նյութեր