6044 դիտում
22:12 19-06-2018
Չնայած Անկարայի քննադատությանը, ԵԽԽՎ-ն հետևելու Է Թուրքիայի ընտրություններին
ԵԽԽՎ ներկայացուցիչները մասնակցելու են Թուրքիայի նախագահի վաղաժամկետ ընտրությունների դիտարկմանը: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել են ԵԽԽՎ-ից։
«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը իշխանությունների հրավերով 33 հոգուց բաղկացած պատվիրակություն կուղարկի Թուրքիա՝ հետևելու վաղաժամկետ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ միանալով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովից ու ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյից դիտորդներին»,-պարզաբանել Է գործակալության զրուցակիցը:
Վերջինի խոսքով՝ «պատվիրակությունը՝ Օլենա Սոտնիկի (Ուկրաինա) գլխավորությամբ, երկրում կգտնվի հունիսի 22-ից մինչև 25-ը և ծրագրում է հանդիպել նախագահի թեկնածուների (կամ նրանց ներկայացուցիչների) ու վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ»:
Հունիսի 24-ին քվեարկությունը դիտարկելուց առաջ պատվիրակությունը նաև հանդիպում կունենա Ընտրությունների բարձրագույն խորհրդի նախագահի ու անդամների, Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վենետիկի հանձնաժողովը՝ Եվրախորհրդի իրավական հարցերի անկախ փորձագետների խումբը, իրավաբանական աջակցություն կցուցաբերի պատվիրակության այցի ընթացքում։
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
09:55 28-10-2015
Հայտնի է, թե ԵԽԽՎ-ն որքան դիտորդ կուղարկի Ադրբեջան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին
2345 դիտում
12:22 02-02-2016
Թեհրանի ու Անկարայի միջև գազի սակագնի վերաբերյալ դատն ավարտվել է հօգուտ Անկարայի
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1072 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը