211652_close_icon
views-count10867 դիտում article-date 21:20 19-06-2018

Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Су-30СМ մարտական ինքնաթիռներ մատակարարել. «Կոմերսանտ»

Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ., սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել: Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանը մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է Су-30СМ-ի մեջ և կործանիչն անվանել լավագույններից մեկն աշխարհում: Թերթը նաև նշում է, որ Су-30СМ ձեռք բերելու Հայաստանի ցանկության մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում «Էրեբունի» ռազմական օդանավակայանում Су-30СМ կործանիչի մեջ նստած լուսանկար է հրապարակել:

Նմանատիպ նյութեր