5290 դիտում
13:25 19-06-2018
ԱԱ-2018. Այսօր կկայանա 3 հանդիպում. Սալահի սպասումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ԱԱ-2018-ում տեղի կունենա 3 հանդիպում:
H խմբի առաջին խաղում կհանդիպեն Կոլումբիայի և Ճապոնիայի հավաքականների հանդիպումը։ Կոլումբիացիները բավական հզոր կազմ ունեն՝ Խամես Ռոդրիգեսի գլխավորությամբ: Ունեն բարձրակարգ մարզիչ՝ Խեսե Պեկերմանը, որը տակտիկապես շատ ճկուն մասնագետ և կարողանում է իր թիմերին տակտիկապես գրագետ պատրաստել ցանկացած թիմի հետ խաղում:
Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա վերջինս լավագույն օրերը չի ապրում: Թիմի մի շարք առաջատարներ վաղուց արդեն թողել են ֆուտբոլը, հավաքականը վառ ընդգծված նոր առաջատար չունի: Այնպես որ, Կոլումբիան այսօր պետք է որ հաղթի, ու հաղթի վստահորեն:
Այս խմբի մյուս խաղում կհանդիպեն Լեհաստանը և Սենեգալը։ Լեհաստանը գերազանց անցկացրեց որակավորման փուլը, ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ, ուժեղ խաղացողներ ունի խաղային բոլոր օղակներում, նրա կազմում է հանդես գալիս աշխարհի ուժեղագույն հարձակվողներից մեկը՝ Ռոբերտ Լևանդովսկին: Միակ վատ լուրը. վնասվածք է ստացել և միգուցե մրցաշարը բաց թողնի կիսապաշտպան Կամիլ Գլիկը:
Սենեգալի մասին շատ բան դժվար է ասել, բացի մի բանի՝ նրա կազմում է խաղում «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն: Այսինքն՝ ինչ որ ներուժ սենեգալցիներն ունեն: Բայց այս խաղի համար որևէ կանխատեսում անելը ավելի բարդ է: Առանց այդ էլ առաջնությունում արդեն այնքան սենսացիոն արդյունքներ են գրանցվել, որ չենք զարմանա, եթե այստեղ նման բան լինի:
Այս երկու խաղերով կավարտվի ԱԱ-2018-ի խմբային փուլի 1-ին տուրը, իսկ երեկոյան կսկսվի 2-րդ տուրը՝ Ռուսաստան-Եգիպտոս խաղով:
Ռուսները՝ իհարկե, զարմացրին, մեկնարկային խաղում 5:0 հաշվով հաղթել Սաուդյան Արաբիային: Զարմանալին ոչ այնքան հաղթանակն էր, այլ՝ հաշիվը:
Բայց այս անգամ նրանց ավելի լուրջ մրցակից է սպասվում. Եգիպտոսի հավաքականը՝ «Ոսկե գնդակի» թեկնածու Մոհամեդ Սալահի գլխավորությամբ: Ուրուգվայի հետ խաղում (0:1) Էկտոր Կուպերը ռիսկի չդիմեց և Սալահին խաղադաշտ չմտցրեց, որպեսզի վերջինս լիարժեք ապաքինվի: Այսօր մենք միանշանակ կտեսնենք Սալահին: Հենց նրանից է կախված լինելու հանդիպման ընթացքը: Որքան էլ ասեն, թե մի ծաղկով գարուն չի գա, սակայն եգիպտացիների դեպքում դա տեղին է ասել:
Կանխատեսում ենք, որ Ռուսաստանը հաղթանակի ավելի մեծ շանսեր ունի: Ռուսաստան - Եգիպտոս խաղը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8272 դիտում
13:22 15-06-2018
ԱԱ-2018. Այսօր կկայանա 3 հանդիպում. գլխավոր զարդը՝ երեկոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4810 դիտում
13:30 02-07-2018
ԱԱ-2018. Այսօր կկայանա 1/8 եզրափակչի 2 հանդիպում՝ կանխատեսելի ելքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4420 դիտում
13:55 11-04-2017
Չեմպիոնների լիգա. Մեծագույն ճակատամարտերի սպասումով` այսօր Տուրինում և Դորտմունդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
1198 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1120 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը