211652_close_icon
views-count45269 դիտում article-date 12:05 19-06-2018

Մանվել Գրիգորյանին և՛ դատախազն է պատժելու, և՛ Աստված, հերոսից դարձավ «տուշոնկա» գողացող. Սեյրան Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Մանվել Գրիգորյանին և՛ դատախազն է պատժելու, և՛ Աստված, հերոսից դարձավ «տուշոնկա» գողացող. այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին: «Մի քանի ամիս առաջ, բոլորդ հիշում եք, որ ասացի՝ ով զինվորի «տուշոնկա» գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Եթե Մանվելը լսեր ասածս, երկրապահի սոված ժողովրդին կբաժաներ կամ կթափեր: Հերոսից դարձավ «տուշոնկա» գողացող»,-ասաց Սեյրան Սարոյանը, ով Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերն էր համարվում: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/19/saroyan/2718153]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր