5110 դիտում
09:46 19-06-2018
Պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում․ Թրամփը հանձնարարել է նոր «տիեզերական ուժեր» ստեղծել. Reuters
ԱՄՆ-ն մտադիր է «տիեզերական ուժեր» ստեղծել: [url=https://www.reuters.com/article/us-space-moon/trump-orders-creation-of-space-focused-u-s-military-branch-idUSKBN1JE249]Reuters[/url] գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեր ճակատագիրը Երկրի սահմաններից դուրս է. դա ոչ միայն ազգային ինքնության, այլև ազգային անվտանգության հարց է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ընթացքում, որին մասնակցել են նախկին տիեզերագնաց Բազ Օլդրինն ու խոշորագույն օդատիեզերական ընկերությունների ղեկավարները: «Երբ գործը հասնում է Ամերիկայի պաշտպանությանը, բավարար չէ միայն տիեզերքում ամերիկյան ներկայությունը: Մենք պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում»,- նշել է նա:
Թրամփը Պենտագոնին հանձնարարել է ամերիկյան նոր «տիեզերական ուժեր» ստեղծել, որոնք ամերիկյան ԶՈՒ-ի 6-րդ ճյուղը կդառնան:
Նմանատիպ նյութեր
1238 դիտում
20:59 21-03-2014
Տիեզերական ձմեռն ավարտվեց, սկսվում է տիեզերական գարունը. տեսանյութ
2662 դիտում
13:48 11-03-2017
Reuters. Թրամփը չի իմացել, որ իր նախկին խորհրդական Ֆլիննը զբաղվում է լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի
2087 դիտում
10:56 16-01-2014
Ճապոնիայում ստեղծել են տիեզերական աղբը հավաքող մագնիսական ցանց
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը