211652_close_icon
views-count4092 դիտում article-date 09:23 19-06-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հունիսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 148 շենքի մոտակայքում այրվել է՝ մոտ 1,5 հա, Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 30 տան մոտակայքում՝ մոտ 300 քմ, Շահումյանի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Նորք Մարաշի 5-րդ փողոցում գտնվող «Ընտանեկան» ռեստորանի մոտակայքում` 2000 քմ խոտածածկույթ, Վարդաշենի 9-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում` հոգեբուժական կլինիկայի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Բանավան թաղամասի մոտակայքում՝ մոտ 5 հա, Արարատի մարզի Նարեկ գյուղում՝ մոտ 2500 քմ խոտածածկույթ, : Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մա րել:

Նմանատիպ նյութեր