211652_close_icon
views-count10230 դիտում article-date 00:19 19-06-2018

ԱԱ-2018. Հարի Քեյնի դուբլը հաղթանակ բերեց Անգլիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Թունիսի հավաքականը շատ մոտ էր հերթական խոշոր անակնկալը մատուցել, եթե չլիներ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը: Անգլիացի ռմբարկուն արդեն 11-րդ րոպեին բացեց հաշիվը: 35-րդ րոպեին Կայլ Ուոքերը սեփական տուգանային հրապարակում արմունկով հարվածեց մրցակցին, ինչի համար մրցավարը 11 մ. հարված նշանակեց, որը դիպուկ իրացրեց Սասին: Անգլիացիները մոտ 10-12 գոլային արտակարգ պահեր ստեղծեցին, սակայն անհավատալի կերպով վրիպում էին: Եվ միայն հանդիպման ավելացված ժամանակում Քեյնը անկյունայինի խաղարկումից հետո կարողացավ գրավել Թունիսի դարպասը և հաղթանակ պարգևել Անգլիային՝ 2:1: [b]ԱԱ-2018, խմբային փուլ [/b] Թունիս-Անգլիա՝ 1:2 Քեյն, 11, 90+1 – Սասի, 35 (11մ.)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր