211652_close_icon
views-count3484 դիտում article-date 23:59 18-06-2018

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

Հունիսի 18-ին, ժամը 18:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին փողոցի թիվ 17 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 18-ին, ժամը 13:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները տան բակում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր