211652_close_icon
views-count49278 դիտում article-date 20:32 18-06-2018

Արթիկում անցկացվեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախաձեռնած սիրողական ավտոմրցույթը. երեք դասերում հայտնի դարձան հաղթողների անունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 17-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախաձեռնած սիրողական ավտոմրցույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից ժամանած մարզիկներ։ Վերջիններս մրցում էին տարբեր դասի ավտոմեքենաներով։ Երրորդ դասի ավտոմեքենաների մրցույթում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Ասպուրակ Չոփիկյանը, նույն դասի 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մհեր Ռուշանյանը և նույն դասի 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուբիկ Եդիգարյանը։ Երկրորդ դասի ավտոմեքենաների մրցույթում հաղթող ճանաչվեց Արթուր Սաֆարյանը, 2-րդ տեղը գրավեց Մարտին Սարգսյանը և 3-րդ տեղը՝ Մարտուն Քոչարյանը։ Իսկ առաջին դասի ավտոմեքենաների մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց Ալբերտ Սահակյանը, 2-րդ տեղը՝ Մարտին Սահակյանը և 3-րդ տեղը՝ Սարգիս Նիկողոսյանը։ Հաղթող ճանաչված վարորդները մրցույթի կազմակերպիչներ Ասպուրակ Չոփիկյանի և Դիանա Ղազարյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով ու գավաթներով։ Մրցույթի կազմակերպիչները նաև շնորհակալություն հայտնեցին Շիրակի մարզպետարանին, Արթիկի քաղաքապետարանին, Արթիկի մշակույթի տանը և ոստիկանության Արթիկի բաժնին՝ Մ. Մխիթարյանի գլխավորությամբ, ովքեր ապահովել էին մրցույթի անցկացումն ու անվտանգությունը։ Նրանց հանձնվեցին նաև պատվոգրեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր