211652_close_icon
views-count18234 դիտում article-date 20:15 17-06-2018

Այրումի մշակույթի տանը տեղի ունեցավ «Արփի» պարային համույթի կազմավորման 7-ամյակին նվիրված տոնական համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերյանի տարածաշրջանում պարարվեստի զարգացման երախտավորներից է Կարինե Ջիլավյանը, ով ավելի քան մեկ տասնամյակ ազգային ու աշխարհի այլ ժողովուրդների պարեր է ուսուցանում տարածաշրջանի համայնքների երեխաներին: Նրա ղեկավարած պարային խմբերը մասնակցել են ամենատարբեր տեսակի հանրապետական և միջազգային փառատոնների և մշտապես արժանացել են հաղթողի կոչման ու տուն են վերադարձել գավաթներով, մեդալներով և պատվոգրերով: Երեկ՝ հունիսի 16-ին, Այրումի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Այրումի «Արփի» պարային համույթի կազմավորման 7-ամյակին նվիրված տոնական համերգ, որին իրենց մասնակցությունն ունեցան նաև Կարինե Ջիլավյանի ղեկավարած Նոյեմբերյանի «Սոսե», Կողբի «Լուս-Անի», Բերդավանի «Դափնե», Զորականի «Հովեր» և Հաղթանակի «Նռանի» պարի խմբերը: Համերգի ավարտին ծնողները իրենց խորհին շնորհակալությունը հայտնեցին պարուսույց Կ. Ջիլավյանին և հանձնեցին պատվոգիր ու ծաղիկներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 358+
358+

Նմանատիպ նյութեր