Արցախի հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկում իրականացվել են մարտական առաջադրանքներ
Հւնիսի 15-ին հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի հրամկազմի ներկայացուցիչները տեղանքում իրականացրել են որոշակի խնդիրներ, կատարել մարտավարական առաջադրանքներ, ճշգրտել այն գործողությունները, որոնք նախատեսվում են իրականացնել մարտական տարբեր իրավիճակներում:
Տեղանքում կատարված աշխատանքներին հետևել ու մասնակիցներին անհրաժեշտ ցուցումներով ուղղորդել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Բանակի հրամանատարը կարևորել է նման միջոցառումները օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ և հավանական զարգացումների համատեքստում՝ նշելով, որ մարտավարական օղակի հրամկազմի բոլոր ներկայացուցիչները պետք է ունակ լինեն իրենց գործառույթային պարտականությունները կատարեն մարտի բոլոր տեսակներում:
Պլանային հերթական միջոցառման ժամանակ նաև կազմակերպվել է փոխգործակցություն, տարբեր զորատեսակների և ծառայությունների պատասխանատուները, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները հանդես են եկել իրենց մարտական խնդիրների էությունից և հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող զեկույցներով:
Ամփոփելով տեղանքում իրականացված աշխատանքները, Լևոն Մնացականյանը սպայակազմին տվել է հետագա անելիքներին վերաբերող հանձնարարականներ: