211652_close_icon
views-count112387 դիտում article-date 19:26 15-06-2018

14-ամյա երեխայի որոնողական աշխատանքներին արդեն մի քանի օր է՝ միացել են ոստիկանության կրթահամալիրի սովորողներն ու ոստիկանության զորքերի ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 15-ի վաղ առավոտվանից շարունակվել են 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի որոնողական աշխատանքներում Մասիսի ոստիկանության ծառայողները՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեծ թվով կամավորներ և Նոր Խարբերդի գյուղապետարանի աշխատակիցներ արդեն 7-րդ օրն է, անում են անհնարինը, որպեսզի հայտնաբերեն անհայտ կորած երեխային։ Մինչև այս պահը դրական արդյունքներ չկան։ Երեխայի որոնողական աշխատանքներին այսօր վաղ առավոտվանից ներգրավվել են ոստիկանության կրթահամալիրի, ոստիկանության զորքերի մեծ թվով սովորողներ ու ծառայողներ։ Նրանք ոտքով գրեթե 10-15 կմ շառավղով ստուգում են բոլոր կասկածելի վայրերը, այդ թվում՝ կիսակառույց շինություններ, ջրամբարներ, գերեզմանատներ, դժվարանցանելի հատվածներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են մինչև ուշ գիշեր։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/14/1098482/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մի քանի օր է, Արարատի և Արագածոտնի մարզերում շարունակվում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները։ Երեխային փնտրելու աշխատանքներին ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանության մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև մեծ թիվ են կազմում կամավորները։ Անգամ այն քաղաքացիներն են մասնակցում երեխայի որոնողական աշխատանքներին, ովքեր ոչ միայն չեն ճանաչում Հայկին ու նրա ընտանիքի անդամներին, այլև բնակվում են այլ մարզերում։ Հունիսի 13-ին որոնողական աշխատանքներն Արագածոտնի մարզի Արագած գյուղի վարչական տարածքում ղեկավարել էր արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ու նախարարի հրամանով ստեղծվել էր նաև օպերատիվ շտաբ, որի ղեկավար էր նշանակվել փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր